News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն կարող ավիատոմս գնել 80 հազար ՀՀ դրամով. տոմսերի գներն անհամեմատ բարձրացել են։

NEWS.am-ը զրուցել է մի քանի  տուրիստական ընկերությունների հետ՝ հասկանալու՝ ինչո՞ւ են ավիատոմսերի գները բարձրացել։

Մեզ հետ զրույցում «Գլոբուս տուռս» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Նարինե Բաբայանը պարզաբանեց, որ որքան թռիչքի օրը մոտենում է, այնքան մատչելի տարբերակները սպառվում են, այսինքն՝ մնում են բարձր արժեքների ավիատոմսերը։

«Տարբեր ավիաընկերություններ ունեն տարբեր արժեքներ։ Այս պահին տոմսերը չեն սպառվել, ուղղակի բավականին բարձր արժեքի տոմսերն են մնացել։ Օրինակ՝ փետրվարի 7-ին 287 հազար ՀՀ դրամով կա առանց ուղեբեռ տարբերակի ավիատոմս։ Լինում են դեպքեր, երբ ուղեւորը վաղվա համար տոմս է ուզում, սակայն վաղվա համար չի լինում, իրեն այլընտրանքային տարբերակ ենք առաջարկում»,- ասաց Բաբայանը։

Նա պատմեց, որ Հայաստան - Ռուսաստան կանոնավոր չվերթերը վերականգնելու որոշումից անմիջապես հետո ընկերությունն ունեցել է մեծ թվով հարցումներ եւ վաճառքներ։

NEWS.am-ի հետ զրույցում «Ջոել» տուրիստական ընկերության հիմնադիր-տնօրեն Սոնա Եղիազարյանն ասաց, որ դեպի Ռուսաստան ավիատոմսերը 2 օրվա ընթացքում միանգամից թանկացել են։

«Միակողմանի մեկնումը հասնում է մինչև 300-400 հազարի։ Պահանջարկից ելնելով տոմսերի գների այսպիսի թանկացում կա։ Մի քանի օր առաջ 170-ից 180 հազար դրամ էր միակողմանի չվերթը, այսօր արդեն 290 հազար դրամ։ Ամենացածրը եղել է 80 հազար դրամ։ Կա 418 հազարանոց, որից մնացել է 2 տեղ»,- նշեց նա եւ հավելեց, որ ամեն դեպքում պահանջարկ կա։

Մեզ հետ զրույցում «Լոկա» տուրիստական գործակալության ղեկավար Ռուզաննա Մելքոնյանն ասաց, որ իրենց նախկինում Ռուսաստանի Դաշնություն մեկնելու միակողմանի ավիատոմսերի ամենացածր արժեքը եղել է 88 հազար ՀՀ դրամ, իսկ այժմ 142 հազար ՀՀ դրամ է։

«Ինքնաթիռում կան էժան կարգ, բարձր կարգ, ավելի բարձր կարգ, ամենաբարձր տեղեր (բիզնես կարգ), հիմա արդեն ամենաէժան կարգի տոմսերը վաճառվել են։ Բնականաբար 2 օրից այս գինն էլ չի լինի, որոովհետեւ այն էլ արագ կսպառվի, եւ կմնան ավելի թանկ տոմսերը»,- նշեց նա։

Ընկերության ղեկավարն ասաց, որ Երեւան-Մոսկվա–Երեւան երկկողմանի չվերթը 120 հազար դրամ է եղել նախկինում, այս պահին ամենաէժան էկոնոմ դասի երկկողմանի ավիատոմսը 410 հազար դրամ է։

«Տոմսերը ակնթարթորեն են վաճառվել, րոպեների ընթացքում էժան տոմսերը վաճառվել են։ Հիմնականում մեկնում են երիտասարդ տղամարդիկ, հավանաբար աշխատանքի։ Ընտանիքներով մեկնելու դեպքեր  քիչ ունենք»,- ասաց ընկերության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ է նախատեսված»։ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» եւ «Red Wings» ավիաընկերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ