News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական եւ թուրքական բանակի կապի զորքերը կսկսեն համատեղ ռազմական զորավարժություններ ապրիլի 6-ին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից:

Զորավարժությունների ընթացքում կապի մասնագետները կտեղափոխվեն ուսումնառազմական խնդիրներ կատարելու շրջաններ, որտեղ կիրականացնեն կապի միասնական համակարգը կազմակերպելու ուղղությամբ խնդիրներ:

«Զորավարժությունների ժամանակ, որոնք կանցկացվեն կապի ժամանակակից միջոցների եւ կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ, կկատարեն զորքերի փոխազդեցությունը կազմակերպելու, դաշտային հենակետեր տեղակայելու խնդիրներ եւ այլ միջոցառումներ: Զորավարժությունները կտեւեն մինչեւ ապրիլի 8-ը»,-մանրամասնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ