News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այդ մասին պիտի երկար խոսեմ, բայց ոչ հիմա։ Այս մասին NEWS.am–ին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որի ընթացքում հնչած հարցերը, ըստ մամուլի, նախապես բաժանված են եղել, իսկ գրեթե բոլոր մասնակիցները «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամներ էին։

Աբրահամյանն արդեն մի քանի օր Հայաստանում է, երեկ հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ, իսկ այսօր Գրողների միությունում փակ հանդիպում էր կազմակերպված։ Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը ցանկություն է հայտնել մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին, սակայն ինչ ձևաչափով ու որ ուժերի հետ, առայժմ հայտնի չէ։ «Իմ անձնական մասնակցության մասին ես շատ շուտով կասեմ՝ որոնք են իմ քաղաքական ուժը, որոնք են ֆինանսական, ինչ ծրագրեր ունեմ, ում հետ ինչ պայմանավորվածություն ունեմ և ինչ թիմ ունեմ»,- նախօրեին հայտարարել էր նա։

Հավելենք, որ 2015–ին ևս Ռուսաստանի հայերի միության նախագահը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել, որոշել էր կուսակցություն ստեղծել՝ փաստելով. «Ձեզ չթվա, թե ես գործ չունեմ, անելիք չունեմ, դրա համար եմ նման բան նախաձեռնել: Ձեր երեւակայությունը չի բավարարի պատկերացնելու, թե որքան գործ ունեմ անելու»։ Սակայն նա այդպես էլ կուսակցություն իր դեմքով չստեղծեց, իսկ ընտրություններին էլ չմասնակցեց։ Այս անգամ էլ դեռևս հստակություն չկա, թե այս քաղաքական գործընթացներին ինչ չափով մասնակից կդառնա նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ