News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Հայկական կինոարվեստի և կերպարվեստի՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի  միջև  ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է դեպի թանգարան մշակութային կինոժառանգության նմուշների ուղղորդմանը՝ դասախոսությունների, ցուցադրությունների, կինոդիտումների միջոցով բացառիկ ու եզակի կադրերին նոր կյանք ու շունչ տալուն։

ԿԳՄԱՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ Հուշագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հիմնական թեմաներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի վանքերը:

Բովանդակային ընդգրկմամբ բացառիկ ցուցադրության հիմքում հայկական կերպարվեստի և կինոարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունն է:

Խոսելով երկու կառույցների միջև համագործակցության կարևորության մասին՝  Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ համատեղ ցուցադրությունը երկու կառույցների համագործակցության սկիզբն է․ «Շատ եմ կարևորում կերպարվեստի և կինոարվեստի համատեղ ցուցադրումը: Յուրաքանչյուրս կղզիացած չենք կարող շատ բան անել, սակայն միասնական ուժերով ամեն ինչ հնարավոր է»:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նույնպես կարևորել է հուշագրի ստորագրումը, որը համատեղ բազմաթիվ  ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի:

««ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի մեջ  ներկայացված է նաև Սերգեյ Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան»,- նշել է կինոկենտրոնի տնօրենը և հավելել, որ 2018 թվականից սկսած կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության համատեղ  աշխատանքների արդյունքում «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերն ինստալացիոն այլ ցուցադրություններ նույնպես կունենան:

Նշենք, որ «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցադրության հիմնական մասն են կազմում Արշակ Ֆեթվաճյանի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված՝ հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասների և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը: Դեռևս 1920-1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում և այլուր ցուցադրված ու «հայտնություն դարձած» ճարտարապետական այդ գծանկարներն այսօր Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ: Վիրտուոզությամբ արված մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշինյանի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին
Անրի Վեռնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործական ուղին ծավալվել է Ֆրանսիայում։ Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական...
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մրցանակային ֆոնդը համալրվում է. կառավարության նոր որոշումը
Ըստ այդմ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման…
Երևանում կանցկացվի իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն. Մուտքն ազատ է
Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է...
Մահացել է Ժան-Պոլ Բելմոնդոն
Նա 88 տարեկան էր․․․
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով. ԿԳՄՍՆ
Փառատոնը կիրականացվի Երևանում, ՀՀ մարզերում, սահմանամերձ համայնքներում՝ Գավառում, Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում...
Պատմության մեջ առաջին անգամ ֆիլմերի մատակարարը Facebook-ը կօգտագործի պրեմիերայի համար
Facebook-ում ֆիլմերի տարածումը կարող է նվազեցնել բովանդակության բաշխման խոչընդոտը կինոգործիչների եւ ոչ մեծ ստուդիաների համար․․․
Ամենաշատ