News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոգոտայում հարկային բարեփոխման դեմ բողոքի ցույցերի պատճառով COVID-19-ի դեմ պատվաստումը դադարեցվել է։

«Ցավով ես հրահանգել եմ փակել COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ թեստերի կետերը, ինչպես նաեւ պատվաստումների կետերը, որոնք վերջին օրերի մեր հպարտությունն էին: Ներկայիս պայմանները թույլ չեն տալիս շարունակել աշխատանքային օրը, ինչպես մենք կցանկանայինք»,- Twitter-ում գրել է Բոգոտայի առողջապահության նախարար Ալեխանդրո Գոմեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կոլումբիայի մայրաքաղաքում բողոքի ցույցերի հետեւանքով մեկ օրում ավելի քան 90 մարդ է վիրավորվել:

Բոգոտայի կառավարության որոշումը կայացվել է քաղաքային ուղեւորափոխադրումների աշխատանքի դադարեցումից հետո՝ չորեքշաբթի բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարները փակել են քաղաքի Transmilenio համակարգի ճանապարհների զգալի մասը:

Կոլումբիայի քաղաքներում հարկերի բարձրացման դեմ ցույցը երկրորդ շաբաթն է շարունակվում, չնայած նախագահ Իվան Դուկեն հրապարակավ հրաժարվել է բենզինի, կոմունալ ծառայությունների եւ եկամտահարկի համար ԱԱՀ-ի ընդլայնման գաղափարից:

Բանվորական եւ ուսանողական կազմակերպությունները, բացի հարկային բարեփոխման չեղարկումից, այժմ պահանջում են վերանայել սանիտարական վիճակի պայմանները եւ առողջապահության ոլորտի բարեփոխումները, լուծարել անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական Esmad հատուկ ստորաբաժանումը, ապառազմականացնել քաղաքները, դադարեցնել քաղաքացիների սպանությունը եւ պատժել ցուցարարների սպանության համար մեղավորներին:

Կոլումբիայի օմբուդսմենի գրասենյակը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Կոլումբիայում բախումների հետեւանքով զոհվել է 18 ցուցարար եւ ոստիկանության մեկ սպա, 89 մարդ անհետ կորել է: Պաշտպանության նախարարության եւ քաղաքային իշխանությունների տվյալներով՝ երկու կողմից ավելի քան 900 մարդ է վիրավորվել, 431 մարդ ձերբակալվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ