News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Մայիսի 13-ին կատարվել է 50  թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7174 քաղաքացու հետազոտություն, որից 842-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2726  դեպք: Կատարվել  է  24  626  թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԻԻՀ նախագահը գոհ է կորոնավիրուսի առաջացրած խնդիրների լուծման ընթացքից
Հասան Ռոհանին հայտարարել է, որ գոհ է կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրների լուծման ընթացքից...
Disney World-ը թուլացնում է կորոնավիրուսային սահմանափակումները այգու տարածքում
Պատվաստված հյուրերն այլեւս դիմակներ չեն կրի...
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման…
G7-ի մասնակիցները համավարակի հաղթահարման ծրագիր են հրապարակելու
Փաստաթուղթը հիմնված է լինելու նոր համավարակների կանխարգելման վերաբերյալ առաջարկությունների վրա, որոնք մշակվել են...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1122295 վերջին մեկ օրում` 3542 նոր թեստավորում...
Կորոնավիրուսի դեմ իրանյան պատվաստանյութը հաջողությամբ անցել է լրացուցիչ փորձարկումները
Պատվաստանյութի անվտանգությունը մենք ստուգել ենք կենդանիների չորս տեսակների վրա, իսկ դրա արդյունավետությունը՝ ռեզուսային մակակաների շրջանում, որոնք ստացել են դեղամիջոցի երկու դեղաչափ...
Ամենաշատ