News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ինչ երաշխիք կա, որ բարձունքում, ինչպես ասում է Անդրանիկ Քոչարյանը, որտեղ նստած են 250 հոգի, որ 250 հոգի էլ Հայաստանի քաղաքներում նստած չեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը։

«Մի ամբողջ գիշեր կարող էին գալ Վայք, մյուս օրը բոլորը Գորիսով զբաղվեին, իրենք Վայքից կամաց-կամաց գային։ Միգուցե ինքն է զանգել Ալիևին, որ մի բան արա Քոչարյանը գալիս է։ Ես սպասում եմ, որ երկուշաբթի-երեքշաբթի օրը ռազմական դրություն մցնի»,- նշեց նա։

Գառնիկ Առաքելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն էլ հասկանում է, որ Հայաստանը կործանման եզրին է։

«Աթոռը սղում է իր տակից։ Բայց մեզ էլ է տանում։ Դու մի փրկություն ունես գնաս ու Ազգային անվտանգության ծառայություն և հանձնվես։ Նիկոլը չկա, վերջացել է։ Նիկոլը սա սարքել է Ալիևի ձեռքով, որպեսզի ընտրությունները հետաձգի։ Սա էլ չլինի կորոնավիրուսով է փակելու»,- ընդգծեց Գառնիկ Առաքելյանը։

Գառնիկ Առաքելյանը դիմեց նաև Սասուն Միքայելյանին․ «Բարի լույս, պարոն Միքայելյան։ Մի տարի առաջ եմ ասել, որ դա քո տեղը չէ, քո տեղը մեր կողքին է։  Ես երկու տարի առաջ էի ասում, որ դա քո տեղը չէ։ Քո տեղը մեր կողքին էր։ Քո ազատագրած Քելբաջարն առանց մեկ կրակոցի տվեցին։ Մի հատ շրջապատդ նայիր, թե ում կողքին ես նստած»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ