News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի ազգային հետախուզական գործակալության («Մոսադ») ղեկավարի պաշտոնը թողնելուց ընդամենը մի քանի օր անց Յոսի Կոենը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ եւ ակնարկել, որ այն չափազանց կոշտ է, գրել է Axios:

Նա ասել է, որ Չինաստանի մասին քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն զրույցները վերջում միշտ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ տվել: «Եթե կա մեկը, ով գիտի, թե ԱՄՆ-ն ինչ է ուզում Չինաստանից, ես կցանկանայի լսել: Վստահ չեմ, որ մենք լիովին հասկանում ենք՝ արդյո՞ք ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ ունի հետեւողական քաղաքականություն», - նշել է նա:     

Կոենը շեշտել է, որ Չինաստանը Իսրայելի համար բարեկամ երկիր է՝ առեւտրային, գիտական, հետազոտական ​​եւ տեխնիկական լայն կապերով: «Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի Չինաստանը «խնդիր» չանվանենք: Մենք չենք ցանկանում առճակատման գնալ չինացիների հետ, որոնք ոչ մի կերպ ներգրավված չեն մեր դեմ դավադրությունների մեջ», - հավելել է նա:

Մինչ անցյալ շաբաթ Կոենը Իսրայելի ուժայինների մեջ ամենահզոր ու ազդեցիկ պաշտոնյաներից էր: Ամեն ինչ մատնանշում է, որ նա ցանկանում է անցնել քաղաքականության:

Վերջին շաբաթներին «Մոսադի» ղեկավարի պաշտոնում Կոենը այցելել է Վաշինգտոն՝ բանակցելու ԿՀՎ տնօրեն Բիլ Բըրնսի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ նույնիսկ հանդիպել է նախագահ Բայդենի հետ:

Թրամփի վարչակազմը բազմիցս Իսրայելին կոչ է արել սառեցնել հարաբերությունները Չինաստանի հետ եւ սահմանափակել չինական ներդրումները: Բայդենի վարչակազմը նույնպես Չինաստանը դիտարկում է որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերխնդիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ