Աֆղանստանում կանադական ռազմական կոնտինգենտը հուլիսի 1-ից դադարեցնում է ռազմական գործողություններին իր մասնակցությունը:

Քաբուլում, Մազար-ի-Շերիֆեում եւ Գերատեում տեղակայված բազաներում կմնան շուրջ 950 կանադացի զինվորականներ, ովքեր կզբաղվեն աֆղանցի զինծառայողների կրթմամբ, սակայն անձամբ մարտական գործողություններին չեն մասնակցի:

Հակամարտության 9 տարիների ընթացքում կանադական զինուժը Աֆղանստանում կորցրել է 158 զինծառայող, շուրջ 1900 մարդ վիրավորվել է, հայտնում է «Վեստին»: