News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջին անգամ առցանց տաղավարով մասնակցում է Կաննի կինոշուկային:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 6-ին մեկնարկել է Կաննի միջազգային 74-րդ կինոփառատոնի Marché du Film կինոշուկան, որի առցանց հարթակում մասնակցում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Marché du Film կինոշուկան ոլորտում աշխարհի ամենահին ու խոշոր հարթակն է, որը զբաղվում է ֆիլմերի առքուվաճառքով և դիստրիբուցիայով: Այն այս տարի աշխատում է հիբրիդային (խառը) եղանակով. մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար։ Կինոշուկան կգործի մինչև հուլիսի 15-ը:

Marche' du Film կայքում տեղադրված հայկական առցանց էջը (տաղավար) ակտիվ հղմամբ կապված է կինոկենտրոնի կայքին և CINANDO հարթակին։ Այն ունի մի քանի բաժին, այդ թվում՝ 2020-2021 թթ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ «Կատալոգ»՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ: «Հայկական ֆիլմեր» բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև  «Հայկական փառատոներ», «Կինոժառանգություն» և «Հայաստանի տեսարժան վայրեր» (լոքեյշններ) բաժինները: Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Marche’ du Film-ի հայկական հարթակը Կաննի կինոշուկայում հավատարմագրված  մասնագետներին հայկական կինոարտադրանքին ծանոթանալու, միաժամանակ հետադարձ կապ ու առցանց հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով ֆիլմերի պատասխանատուների հետ անմիջական կապ հաստատելու և հետագա համագործակցությունը զարգացնելու հնարավորություն է ընձեռում:

Նշենք, որ կինոշուկայի համար պատրաստված կատալոգն ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավատարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ