News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկիրը կա՛մ կղեկավարեն մարդիկ, ովքեր չեն վայելում բնակչության վստահությունը, ինչը ցույց տվեցին վերջին ընտրությունները, կա՛մ երկիրը շարունակելու է ղեկավարել բացարձակ անգործունակ պոպուլիստը: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Նրա խոսքով՝ Հայաստանի ներսում տիրող իրավիճակը կապված է Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի հետ. ի՞նչ է իրենից ներկայացնելու Հայաստանը: Ո՞վ է այն ղեկավարելու: Ինչպե՞ս են այդ մարդը կամ մարդիկ մոտենալու իրենց պարտականությունների կատարմանը:

«Դրանից միայն կախված կլինի` Հայաստանը կմնա՞ քարտեզի վրա, թե՞ կմնա պատմության մեջ, ինչպես նախկինում շատ պետություններ:

Այն ամենը, ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ Հայաստանից ու նրա ժողովրդից: Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանը պետության կարգավիճակ ունենա:

Եվ, որքանով կարող եմ դատել, Ռուսաստանն իր գործունեության մեջ շարունակում է հավատարիմ մնալ այս ուղղությանը, չնայած այն բանին, որ նյութական եւ այլ բաների տեսանկյունից դա ընդհանրապես կապ չունի Ռուսաստանի շահերի հետ: Ռուսաստանում շատերն ասում են՝ ինչու՞ է դա մեզ պետք: Ի վերջո, ինչու՞ մենք պետք է շարունակենք պատասխատանատու լինել Ռուսաստանի կայսրության եւ Խորհրդային Միության քաղաքականության համար՝ առանց որեւէ շահի, երախտագիտություն: Բացի այդ, ասում են՝ տեսեք, կա Ադրբեջան, որը ունի նավթ, շատ գումար: Նայեք Թուրքիային, որը նույնպես նյութականորեն շատ կապված է Մոսկվայի հետ: Նման պարագայում չկան վերոնշյալ հարցերի պատասխանները: Նման պարագայում Ռուսաստանի ղեկավարությունը այդպիսի մոտեցում ունի: Ռուսաստանից բացի ոչ ոք Հայաստանի համար այդքան բան չի արել:

Ի վերջո, իրենից ի՞նչ կներկայացնի Հայաստանը՝ որպես պետություն: Ոչ թե այն, ինչ մտածում է, ինչ ներկայացնում է՝ որպես պետություն, այլ այն, ինչ այն իրենցի կներկայացնի որպես պետություն իրականում, ինչից եւ կախված կլինի մնացած ամեն ինչն իր ճակատագրում: Շատ ցավալի է այդ մասին խոսեկ, սակայն երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո ավելի քաղաքավարի ոչինչ ասել չեմ կարող, այդ թվում՝ պարոն Փաշինյանի զառանցանքի կրկնությունից հետո դեպի Միացյալ Նահանգները, դեպի Արեւմուտքն իր կողմնորոշման մասին, որտեղ Հայաստանը ոչ մեկի հետաքրքիր չէ եւ պետք չէ: Հայաստանը ոչ մեկին հետաքրքիր չէ ո՛չ Ղարաբաղի հետ, ո՛չ առանց Ղարաբաղի: Ըստ էության՝ նա իրենից աշխարհաքաղաքական հետաքրքրություն չի ներկայացնում՝ ի տարբերություն Թուրքիայի եւ ի տարբերություն Ադրբեջանի: Դեռեւս Հայաստանը ցուցադրել է բացարձակ անկարողունակություն: Խոսքը ոչ թե հայ տղաների մասին է, որոնք կռվել են, այլ երկրի ղեկավարությանն է վերաբերում: Տարօրինակ կլիներ դրան ուշադրություն չդարձնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ ամենից ինչ եզրակացություններ կկատարի Հայաստանը»,-հավելել է Սատանովսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ