News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 03
USD
387.22
EUR
416.92
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին («Դերժավայի Արկադի») պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության, որով հայցադիմողը պահանջում էր անվավեր ճանաչել նախարարի՝ 2021թ.–ի մայիսի 4–ի հրամանը, որով կասեցվել էր ԲԿ–ին տրված բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչեւ խախտման պատճառների վերացումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։

Առողջապահության նախարարությունը դեռ ապրիլի ապրիլի 23-ին էր Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովում նիստ հրավիրել ՝ Ընկերությանը տրված բժշկական օգնության եւ սպասարկման թվով 6 լիցենզիաների գործողության կասեցման կամ նախազգուշացում տալու վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:

Առողջապահության նախարարը հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունը եւ հաշվի առնելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի  գրությունն այն մասին, որ ընկերության կողմից բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներն իբր իրականացվում են վիճահարույց լիցենզիաներում նշված հասցեներից դուրս, 04.05.2021 թվականի թիվ 1607-Ա հրամանով կասեցրել է ԲԿ–ին  տրված բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչեւ խախտման պատճառների վերացումը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայցադիմումի մեջ նշել է, որ նախարարության կողմից վիճարկվող ակտում կամ Տեսչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակներում ապացույցներ ձեռք չեն բերվել եւ որեւէ կերպ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Ընկերությունն իր գործունեությունն իրականացրել է բժշկական օգնության եւ սպասարկման վիճահարույց լիցենզիաներում նշված հասցեներից դուրս:

Ըստ ԲԿ–ի հայցադիմումի՝ Առողջապահության նախարարությունը չի իրականացրել պատշաճ վարչարարություն, այն է՝ զրկել է Ընկերությանը դիրքորոշում ներկայացնելու կամ վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքից:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ վարչական դատարանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար. ինչ է կատարվում
Դատախազությունը այս քայլով փորձեց արդար ձեւանալ, թե որոշում վերացնելով՝ իր կառույցում առկա վիճակը...
Մեքսիկայի ոստիկանությունը Գվադալախարայի մերձակայքում մարդկային մնացորդներով 45 պարկ է հայտնաբերել
Խալիսկոյի դատաբժշկական ինստիտուտը աշխատում է անհետ կորածների ընտանիքների հետ՝ պարզելու համար զոհերի ինքնությունը․․․
Հոնկոնգի մաքսատան աշխատակիցներն առգրավել են հայտնի բրենդների 5,6 մլն դոլարի կեղծ արտադրանք
«Tracer» ծածկանունով գործողությունն իրականացվել է մայիսի 15-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ․․․
Մեկ քրգործով հիմնավորվել է 34 մլրդ դրամի վնաս. Նախկին պաշտոնյա չէ, բիզնեսմեն է. Սասուն Խաչատրյանն անուն չտվեց
Վերադարձվում են գումարներ. ոչ բոլոր դեպքերում է հաղորդագրություն լինում…
Այ երբ կբերեք դատավճիռ, որ Արտակ Պողոսյանը մարդ է ծեծել, ես ձեզնից ներողություն կխնդրեմ. Սասուն Խաչատրյան
Ես չեմ որոշում ում ինչ պաշտոնի նշանակել. Արտակ Պողոսյանը մասնակցել է...
Երևան-Դիլիջան ճանապարհին մեքենան ընկել է գետը եւ բախվել ծառին. վարորդի վիճակը ծանր է
Հունիսի 2-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ