News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, հաղորդում է Sky News հեռուստաալիքը։

Նշվում է, որ միապետը օնլայն հանդիպում է անցկացրել Վինձորի ամրոցում։ Զրույցի ժամանակ նա նշել է, որ «լավ տրամադրություն» ունի։

Ավելի վաղ Telegraph թերթը հայտնել էր, որ 95-ամյա թագուհու առողջությանը հնարավոր սպառնալիքի պատճառով թագուհին այժմ աշխատանքային այցերը կանցկացնի իր երեխաներից կամ թոռներից մեկի ուղեկցությամբ, ինչը թույլ կտա նրան անհրաժեշտության դեպքում հանգստանալ։

Անցած շաբաթ բրիտանացի միապետին հոսպիտալացրել էին Հյուսիսային Իռլանդիա այցից հետո։ Թագուհին գիշերն անցկացրել էր հիվանդանոցում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ