News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ավստրիայում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների ներդրման մասին օրենքի նախագիծը նախատեսում է մինչեւ 7200 եվրո տուգանք՝ պատվաստումից հրաժարվելու համար։ Այս մասին, հայտնել է Die Presse թերթը՝ հղում անելով ավստրիական կառավարության կողմից մշակվող փաստաթղթին։

Փաստաթղթի նախագծի համաձայն՝ 2022 թվականի փետրվարից կորոնավիրուսի պարտադիր պատվաստումը կտարածվի Ավստրիայում բոլոր բնակվողների վրա։ Պատվաստվելուց հրաժարվելու համար կսահմանվի 3600 եվրո տուգանք կամ չորս ամսվա ազատազրկում։ 7200 եվրոյի չափով խոշոր տուգանք կսպառնա նրանց, ովքեր կանտեսեն պատվաստումների անհրաժեշտության մասին իշխանությունների երկու ծանուցումները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բացառությունները կներառեն այն մարդկանց, ում կյանքի եւ առողջության համար պատվաստումների պատճառով ռիսկ կա, հղի կանանց եւ մինչեւ 12 տարեկան դեռահասներին: Օրինագիծը ներկայացվելու է դեկտեմբերի 6-ով սկսվող շաբաթվա ընթացքում: Այն դեռ պետք է հաստատվի Ավստրիայի խորհրդարանի երկու պալատների կողմից։

Համավարակի չորրորդ ալիքի պատճառով Ավստրիայի կառավարությունը հայտարարել է 2022 թվականի փետրվարից COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում մտցնելու ծրագրի մասին։ Այս միջոցը ավստրիական հասարակության կողմից չի ընդունվում եւ տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ