News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանը մտադիր է 60 եւ բարձր տարիքի մարդկանց համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել։ Իշխանությունները հայտնել են, որ նրանք, ովքեր հունվարի 16-ից չեն հնազանդվի, կենթարկվեն կանոնավոր ամսական 100 եվրո տուգանքի, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ ինքը պայքարել է այս որոշման դեմ, սակայն պետք է պաշտպանել ավելի քան կես միլիոն տարեց հույներին, ովքեր չեն պատվաստվել: «Սա այն գինն է, որը պետք է վճարել առողջության համար»,- ասել է նա:

Հունաստանի 11 միլիոն բնակչության մոտ 63%-ը լիովին պատվաստված է: Թեեւ վերջին շաբաթների ընթացքում պատվաստումների նշանակումներն ավելացել են, առողջապահության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 60 տարեկանից բարձր 520 000 մարդ չի պատվաստվել:

«Մենք ջանքերը կենտրոնացնում ենք մեր համաքաղաքացիների պաշտպանության վրա, եւ այդ պատճառով այսուհետ նրանց պատվաստումը պարտադիր կլինի»,- կառավարության նիստում ասել է Միցոտակիսը։

Հունաստանն այս ամիս արգելել է չպատվաստված մարդկանց մուտքը փակ տարածքներ, ներառյալ ռեստորաններ, կինոթատրոններ, թանգարաններ եւ մարզադահլիճներ, քանի որ COVID-19-ի ամենօրյա դեպքերը ռեկորդային մակարդակի են հասել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ