News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է Ազգային ժողովի կանոնակարգի 138-րդ հոդվածում փոփոխություն կատարելու նախագիծ, ըստ որի իրավասու խմբակցությունը մեկ անգամ կարող է ներկայացնել թեկնածուի:

«Եթե «Հայաստան» խմբակցությունը չի առաջադրում այլ թեկնածուի կամ չի առաջադրում ոչ ոքի, ապա Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի քվոտան անցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Այսպիսով՝ փոփոխության հաստատումից հետո «Հայաստան» խմբակցությունն այլեւս չի կարողանա անընդհատ առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Դոնթի բանաձեւի հիման վրա կատարված հաշվարկով այս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությանը, եւ այս ակնհայտ հակասահմանադրական գործընթացով իշխանությունը փորձում է յուրացնել այս պաշտոնը»,- նշեց նա:

Հայրապետյանի խոսքով՝ օրենքի ընդունման դեպքում «Հայաստան» դաշինքն այն կվիճարկի Սահմանադրական դատարանում:

«Չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանը կարող է ասել, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։ Սա լուրջ միջամտություն է խմբակցության՝ որոշում ներկայացնելու իրավունքին, ինչը որեւէ խմբակցություն իրավունք չունի անել: Այս բոլոր կետերն ամբողջությամբ ներկայացվելու են սահմանադրական դատարանին՝ որպես քննության առարկա»,- ընդգծեց Ռոբերտ Հայրապետյանը։

Տպել
Ամենաշատ