News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն որ տևական ժամանակ է տարբեր շինծու քրեական գործերով ուղիղ քաղաքական հետապնդման եմ ենթարկվել և իշխանության թիրախում եմ, դա պարզ էր, դա ավելի է ինձ ուժ տվել և իմ ընտրած ճանապարհի ճշմարտացիության համոզմունքներս ավելի է խորացվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց այս ստահակ իշխանությունները երկար բարակ մտածելուց հետո թիրախավորել են նաև սրբագույն արժեքը՝ ընտանիքը...

Հերթական քրեական գործերից մեկով անցել են նաև մարդկայինի սահմանը և որպես վկա հարցաքննության են կանչել ընտանիքիս անդամների՝ մորս, կնոջս, քրոջս...

Ընդամենը մեկ բան կասեմ.

Մեկա չեմ կոտրվելու, իմ ընտանիքը ևս ամուր է և գիտակցում է, որ պայքարս հանուն հայրենիքի է, իսկ Հայրենիքը բացարձակ արժեք է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ