News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան` ժամը 8-ին բերման են ենթարկել տանից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դաշինքի շտաբի համակարգողներից մեկը:

«Առավոտ շուտ ժամը 8-ին տանից բերման են ենթարկել,  տեղյակ չենք, թե որտեղ են հիմա գտնվում Դավիթ Հարությունյանը եւ Գեւորգ Սաքանյանը: Մեր կարծիքով սա քաղաքական հետապնդում է, որ ընտրությունների նախորդ օրը թեկնածուին բերման են ենթարկել»,-ասաց շտաբի համակարգողը:

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ NEWS.am-ին հաստատեցին, որ Դավիթ Հարությունյանի եւ Գեւորգ Սաքանյանի հետ կապված քրեական գործ է քննվում, միաժամանակ նշեցին,որ գործով   ձերբակալվածներ չկան, այլ մանրամասներ չհայտնեցին քննվող քրգործից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ