News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Վեդի համայնքում առավել մեծ քանակով ձայներ ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 44 %, 39 % ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ ավագանի անցած մյուս ուժը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 17 %-ով։

«Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։

«Միանշանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա չենք կազմի, իսկ «Հանրապետությունն էլ», կարելի է ասել, «Քաղաքացիական պայմանագրին» դաշնակից ուժ է»,- ասաց Թարթիկյանը։

Դիտարկմանը, որ այդ պարագայում «Իմ հզոր համայնքը» միանձնյա իշխանություն ստանձնել չի կարող, Սպարտակ Թարթիկյանը նշեց, որ հանգիստ է վերաբերվում։

«Ինչ արած, այսպիսին է իրավիճակը։ Համայնքի համար լավ բաներ անելու համար պարտադիր չէ իշխանական լինելը։ Ընդդիմադիր դիրքերում լինելով ևս՝ կարող ես լավ բաներ անել համայնքի համար»,- ընդգծեց Թարթիկյանը։

Սպարտակ Թարթիկյանն ասաց, որ «Հանրապետություն» կուսակցությունից կոալիցիա կազմելու առաջարկ չեն ստացել․ «Եթե անկեղծ, չենք էլ սպասում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ