News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, տրվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Կոալիցիայի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և հզորացման նպատակով Եվրոպական միությունը հատկացրել է 299,920 եվրո դրամաշնորհ։

Կարևորելով մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանումը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը ողջույնի իր խոսքում նշեց․ «Բոլորի համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հասանելիության ապահովումը ողջ հասարակության ընտրությունն է։ Յուրաքանչյուր ոք պետք է իրեն երկրի, համայնքի և ընտանիքի մի մասը զգա՝ առանց կարծրատիպերի կամ խղճահարության: Դա նաև արժանապատվության խնդիր է»։

Ծրագիրն իրականացնում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Ծրագիրը տևելու է երկու տարի․ «Այդ ընթացքում Կոալիցիայի անդամների հավաքական ջանքերն  ուղղված են լինելու Կոալիցիայի կայացմանը և հզորացմանը։ Այն կդառա մի հզոր կառույց, որը կջատագովի ու կպաշտպանի մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ակտիվորեն կմասնակցի հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության և հավասար իրավունքների խթանմանն ուղղված առաջարկությունների և քաղաքականությունների մշակման գործընթացներում», - նշեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար, «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը և հաղորդակցության հանձնաժողովի համակարգող Սիփան Ասատրյանը անդրադարձան հաշմանդամության իրավունքահենք մոտեցումներին և հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդությանն ու մասնակցությանը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ոչ ֆորմալ միություն է, որը հիմնադրվել է 2017 թվականին՝ «Ագաթ» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Կոալիցիային անդամակցում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող թվով 15 կազմակերպություններ և 5 անհատներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ