News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի յոթնամյա Անաստասյա Ռաձինսկայան մեկ տարում երկու մլրդ ռուբլի է վաստակել եւ մտել աշխարհի ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգերների տասնյակ, ցուցակը հրապարակել է Forbes USA-ը, գրում է «ЛентаРу»-ն։

Կրասնոդարցի աղջիկը 2021թ. վաստակել է 28 մլն դոլար (մոտ 2 միլիարդ 72 միլիոն ռուբլի)։ Այդ ընթացքում նա ամենահարուստ YouTube-բլոգերների ցանկում, որը կազմել է ամերիկյան պարբերականը, բարձրացել է վեցերորդ հորիզոնական։ Աղջիկը այս ցուցակում հայտնվում է արդեն երրորդ անգամ։

2020թ. Ռաձինսկայան յոթերորդ տեղում էր։ Այդ ժամանակվանից  նա իր եկամուտն ավելացրել է 10 մլն դոլարով, իսկ բաժանորդների թիվը հասել է 87,5 մլն մարդու։ Աղջիկը վարում է Like Nastya ալիքը։ Իր հին տեսանյութերը Spotter բլոգերը վաճառել է YouTube-ի խոշոր անկախ սեփականատերերից մեկին։ Անցած տարի նա նաեւ սեփական ապրանքների եւ NFT-հավաքածուի վաճառք էր կազմակերպել։

Առաջին տեղում բլոգեր MrBeast-ն է, որը մեկ տարում վաստակել է 54 մլն դոլար։ Երկրորդ տեղում Ջեյք Փոլն է, որը ստացել է 45 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ