News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները համապատասխանեցրել են համատեղ գործողությունների ժամանակացույցը տարածաշրջանային խնդիրների առանցքային թեմաների շուրջ, ներառյալ՝ Աֆղանստանը, Սիրիան, Անդրկովկասը եւ Կասպից ծովը։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Հունվարի 20-ին Մոսկվայում, Ռուսաստան Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ս. Է. Ռայիսիի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Ս. Վ. Լավրովը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Նախարարները նշել են, որ նախագահ Ռայիսիի առաջին այցը Մոսկվա (այս կարգավիճակով) նոր էջ է բացում երկկողմ կապերի զարգացման մեջ, ամուր հիմքեր է ստեղծում մեր երկրների միջեւ բազմակողմ համագործակցության խորացման համար։

Զրույցի ընթացքում արծարծվել են համաշխարհային քաղաքականության առանձին հարցեր, ռուս-իրանական համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար համագործակցության զարգացումը՝ շեշտը դնելով առանցքային համատեղ նախագծերի իրականացման վրա։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը COVID-19 համավարակի դեմ պայքարում՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ հաստատված երկխոսության հիման վրա։

Մեծ ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի մասին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, որը մնում է զենքի չտարածման ոլորտում ամենակարեւոր համաձայնագիրը։ Երկու կողմերն էլ հաստատել են Վիեննայում բանակցությունները շարունակելու իրենց տրամադրվածությունը՝ «միջուկային գործարքը» իր սկզբնական կազմաձեւով վերականգնելու համար՝ առանց որեւէ «հավելումների» եւ բացառությունների։

Նախարարները համապատասխանեցրել են համատեղ գործողությունների ժամանակացույցը տարածաշրջանային խնդիրների այլ առանցքային թեմաների շուրջ, այդ թվում՝ Աֆղանստանը, Սիրիան, Անդրկովկասը եւ Կասպից ծովը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ