News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի քանակի ավելացումը պայմանավորված է «Օմիկրոն» շտամով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի  վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

««Օմիկրոն» շտամի վարակելիությունն ավելի բարձր է, քան «Դելտայինը»։ Վիճակագրություն չի վարվում, թե վարակվածների քանի տոկոսն է վարակված «Օմիկրոն» շտամով, ընդամենը այլընտրանքային նմուշներն են հետազոտվում՝ պարզելու, թե ինչ շտամներ են շրջանառվում, եւ հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում է «Օմիկրոն» շտամը»,– ասաց Ռոմելլա Աբովյանը։

 Նշենք, որ այսօր՝ հունվարի 26–ին, կորոնավիրուսով վարակվելու 1931 նոր դեպք է գրանցվել։ Նախորդ օրերի ցուցանիշները նույնպես վկայում են, որ վերջին շրջանում կորոնավիրուսի թվերն աճել են։

«Վարակվածների թվում կան նաեւ հղիներ, երեխաներ։ Մանկապատանեկան տարիքային խմբում մինչեւ վեց անգամ վարակվելիության ավելացում ունենք։ Բոլոր մարզերում թվերն աճել են, Եվրամիության չափանիշներով, շատ արագ դեպի վառ կարմիր գոտի ենք գնում։ Վերջին 14 օրում դեպքերը նախորդ երկու շաբաթվա համեմատ աճել են ավելի քան 400 %–ով։ Այսպիսի ցուցանիշ չենք ունեցել»,– նշեց  Ռոմելլա Աբովյանը։

Պաշտոնյայի խոսքով, մահվան դեպքերի աճի ցուցանիշները պարզ կլինի երկու շաբաթ անց։

«Մեր մոտ դեպքերի նվազում կար, երկու շաբաթ անց նկատվեց, որ մահվան դեպքերը նույնպես նվազել են, հիմա կորոնավիրուսով վարակվելու դեպքերն աճել են, երկու շաբաթ անց պարզ կլինի մահվան դեպքերի վիճակագրությունը։ Եթե երկու շաբաթ անց մահվան դեպքեր չլինեն, ապա կարող ենք արձանագրել, որ «Օմիկրոն» շտամը թեթեւ է ընթանում։ Չնայած, միջազգային կազմակերպություններն ասում են, որ «Օմիկրոնը» թեթեւ է ընթանում պատվաստվածների մոտ, հատկապես այն անձանց, որոնք ստացել են բուստեր պատվաստում»,– ասաց Ռոմելլա Աբովյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,  որտեղ բացառապես զբաղվում են կորոնավիրուսով վարակված պացիետների բուժմամբ, վերջին հինգ օրերում  նկատվել է վարակված քաղաքացիների մեծ հոսք։

Բժշկական կենտրոնի բուժական հարցերի գծով փոխտնօրեն  Պետրոս Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ  շաբաթվա ընթացքում բազմապատկվել է կորոնավիրուսով ախտահարվածների քանակը։

«Այսօր մոտ 2000 դրական արդյունք է եղել, բայց հուրախություն մեզ,  նրանց մեջ հոսպիտալացման կարիք ունեցողների քանակը բավականին նվազ է, քան նախորդ բոլոր շտամների դեպքում։ «Օմիկրոնի» ախտանիշները բնորոշ են այլ վիրուսային ինֆեկցիաների,  օրինակ՝ կոկորդի ցավ,  հարբուխային երեւույթներ, հազ,  գոտկատեղի շրջանում ցավ, մկանացավ, բայց ընդգծեմ, որ թոքաբորբով դեպքերը բավականին քիչ են լինում։ Այսինքն՝ թոքերի ախտահարվածությունը բավականին ցածր է,  քան նախորդ շտամների դեպքում էր»,– ասաց  Պետրոս Մանուկյանը։

Նրա խոսքով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս ընթացքում ծանր եւ գերծանր դեպքերը համեմատաբար քիչ են եղել։

««Օմիկրոնի» դեպքում նույնպես թիրախավորված են տարբեր խմբերի մարդիկ, բայց հոսպիտալացման կարիք  ունեն բարդ ընթացքով հիվանդները, տարեցները, ուղեկցող հիվանդություններ ունեցողները։ Պատվաստվածները եւս վարակավում են, բայց նրանց թիվն այդքան էլ մեծ չէ։ Տարբեր երկրների տվյալներով,  «Օմիկրոնը» երկու–երեք  օրվա ընթացքում բավականին ակտիվ է,  իսկ հետո իր վարակելիությունը նվազում է։ Որոշ երկրներում կոնտակտավորների մեկուսացման ժամկետները սահմանափակում են մինչեւ 7 օր, առաջվա 14 օրվա փոխարեն»,– հավելեց  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի  բուժական  հարցերի գծով փոխտնօրենը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց վեբինար. Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ քննարկվել է դպրոցների անվտանգության ապահովման հարցը
Հավելենք, որ Դպրոցների համապարփակ անվտանգության (CSS) շրջանակը ներդրվել է 2012 թ. և թարմացվել 2016 թ.՝ հիմք ստեղծելով Անվտանգ դպրոցների…
Հարավային Կորեան փորձել է Հյուսիսային Կորեային օգնություն առաջարկել քովիդի դեմ պայքարում
Փհենյանի իշխանությունները չեն արձագանքել Հարավային Կորեայի նախաձեռնությանը...
Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում
Բուստեր՝ երրորդ դեղաչափ ստացել է 51 հազար 361 մարդ...
ՄԱԿ-ը պատրաստ է օգնել ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում
Մենք մտահոգությամբ հետեւում ենք կորոնավիրուսի բռնկմանը ԿԺԴՀ-ում:
Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրությանը ներկայացել է դիմակով
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանրությանն է ներկայացել բժշկական դիմակով...
Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել
Հյուսիսային Կորեայի տարածքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել, նշել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը...
Ֆոտոռեպորտաժներ