News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մենք, ի՞նչ է, ֆաշի՞ստ ենք, մենք ռասի՞ստ ենք, որ ասենք Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստարկներին, թե եթե Լեռնային Ղարաբաղում ընտրություններ լինեին, ադրբեջանցիներ էլ կընտրվեին, հետեւաբար Արցախը զուտ հայկական չէր լինելու:

«Եթե զուտ հայերից չի բաղկացած, դա նշանակում է, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞ր են ընտրված որպես պատգամավոր: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը: Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է: Եթե սա, ինչ ասեմ, գիտելիքի խնդիր է, ապա զավեշտական է: Եվ իմ ասածը նաև, իհարկե, մեսիջ է միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատ վաղուց արդեն հանախգահները չեն խոսել, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ