News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետին:

«ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Պատրաստակամության այս ոգին բխում է Հայոց Եկեղեցու կոչումից եւ ազգապահպան ու պետականակերտ պատմական փորձառությունից»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ առաջարկել էր Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրել հոգեւոր առաջնորդներից մեկին:

 «Եթե մենք ուզում ենք ունենալ նախագահ, որը կառաջնորդվի միայն ազգային շահով, ով կլինի անաչառ, ապա լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը, որը վայելում է համընդհանուր հարգանք։ Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով», - ասել էր նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ