News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առավոտյան ժամը 5–ից ուժեղ կրակոցներ սկսվեցին Ուկրաինայի կողմից, բնականաբար, Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունների բանակը պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը ու հակահարված է տալիս Ուկրաինային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լուգանսկի Հայերի միության ղեկավար Վարդան Հայրապետյանը։

«Սահմանակից գոտիների, որոնք 10–15 կմ հեռու են մեզնից, քաղաքացիական օբյեկտների վրա նույնպես կրակում են։ Ուկրաինան  հայտարարում է, թե իրենք ոչինչ չեն անում, բայց մենք ամեն ինչ տեսնում եւ լսում ենք։ Հիմա սահմանին շատ թեժ է, իսկ քաղաքում՝ ահավոր վիճակ։ Դատարկություն է, քաղաքը պարալիզացված է, նույնիսկ մթերային խանութների մեծամասնությունը չի աշխատում, ժողովուրդ չկա, հիմա հավաք է գնում, մարդիկ վախենում են տներից դուրս գալ, որ չհավաքեն տանեն»,– նկարագրելով իրավիճակը Լուգանսկում՝ պատմեց Վարդան Հայրապետյանը։

Նշենք, որ Լուգանսկում ավելի վաղ հայտարարված զորահավաքի համաձայն, 18–ից 55 տարեկան տղամարդկանց արգելված է հեռանալ Հանրապետությունից։

Լուգանսկում, ըստ Հայերի միության ղեկավարի, 3000–ից ավելի հայ կա, որոնց 10–15 տոկոսն է տարհանվել։

«Բոլորի հետ կապի մեջ եմ, անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվում է։ Տարհանվողներ եղել են, բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չունեն, բայց ուզում են տարհանվել, մեզ են դիմում եւ կազմակերպվում է նրանց տարհանումը ապահով վայրեր։ Ընդհանուր առմամբ, մենք ապահով ենք, մեր հայերից տղաներ կան, որոնք կամավորագրվել են, ոմանք էլ ծառայում են, մենք էլ մեր ձեւով ՝ ինչով կարողանում՝ օգնում ենք։ Սա մեր երկրորդ հայրենիքն է, պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, ուղղակի Ուկրաինայի ղեկավարությունը սխալ կերպ է վարվում»,–  նշեց Լուգանսկում Հայերի միության ղեկավարը։

Նրա խոսքով՝ արցախյան 44–օրյա պետերազմի հետեւանքով Լուգանսկ տեղափոխված հայեր կան, որոնք փաստաթղթերի հետ խնդիրներ  ունեն եւ չեն կարող լքել իրենց բնակության վայրը, բայց նրանց համար անհանգստանալու կարիք չկա։

«Իրենք ապահով են, իրենց տներում, ինչով կարողանում՝ օգնում ենք, սննդից սկսած ամեն ինչ էլ տրամադրվում է անհրաժեշտության դեպքում։ Ինձ հետ կապվել են Ռուսաստանի հայերի միությունից եւ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից եւ պատրաստակամություն հայտնել  մեզ օգնել։ Բոլորից շատ շնորհակալ ենք աջակցության համար»,– հավելեց Լուգանսկի Հայերի միության ղեկավար Վարդան Հայրապետյանը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ փետրվարի 24–ին, առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: 

Ավելի վաղ՝ փետրվարի 21–ին, Ռուսաստանի նախագահը ճանաչել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ