News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաքվում հունիսի 17-ին քաղբանտարկյալների ընտանիքների անդամները բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, հայտնում է Turan-ը։

«Մենք եկել ենք այստեղ ՄԱԿ-ին, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների դեսպանատներին հիշեցնելու, որ 100 քաղբանտարկյալներ են պահվում Ադրբեջանի բանտերում։ Նրանք ձերբակալվել են իրենց լրագրողական աշխատանքի, կամ քաղաքական հայացքների, սոցիալական ցանցերում քննադատական հրապարակումների համար»,- ասել է Փոլադ Ասլանովի կինը՝ Գյուլմիրան։

Նրա խոսքով, բանտերում քաղբանտարկյալների նկատմամբ ճնշումները շարունակվում են։ Մասնավորապես, Փոլադ Ասլանովի վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նա ներման խնդրագիր գրի։

Գերմանիայից վտարվելուց հետո ձերբակալված Սամիր Աշուրովի կինը՝ Նուրանա Աշուրովան, նույնպես հայտարարել է, որ իր ամուսնուն ձերբակալել են զրպարտության հետեւանքով։

«Ամուսնուս ձերբակալել են քաղաքական հայացքների համար։ Նրա դեմ քրեական գործ է սարքվել, եւ նա գտնվում է կալանքի տակ՝ չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություն։ Փակ տարածքում պահելը վտանգավոր է նրա կյանքի համար»,- ասել է Ն. Աշուրովան։

Գերմանիայից արտաքսվելուց հետո ձերբակալված Փյունհան Քերիմլիի հայրը՝ Վահիդ Քերիմովը, նույնպես վրդովված է որդու ձերբակալությունից։

«Նրան ոչ միայն բոլորովին անհիմն եւ ապօրինի ձերբակալել են, այլ նաեւ խոշտանգել են։ Գերմանիայից բուն արտաքսումից հետո ձերբակալված բոլոր հինգ անձինք ձերբակալվել են անօրինական կերպով՝ քաղաքական դրդապատճառներով։ Միջազգային կազմակերպությունները չպետք է անտարբեր մնան սրա նկատմամբ»,- ասել է Վահիդ Քերիմովը։ Ակցիան տեղի է ունեցել առանց ոստիկանության միջամտության, պարզաբանում է աղբյուրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ