News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տեղ գյուղի հովիվ Սուրիկ Մաթևոսյանի մոտ 300 ոչխարները, որոնք ադրբեջանցիները առևանգել էին 6 ամիս առաջ, մինչեւ այժմ չեն վերադարձրել, պետությունը կփոխհատուցի վնասի 70 տոկոսը: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Վնասի 70 տոկոսը փոխհատուցում  կտա, դա մոտավորապես կկազմի 10 մլն դրամ, այսինքն 280 գլուխ ոչխարի համար  գումար կտան»,-ասաց նա:

Հովիվը այժմ շարունակում է զբաղվել անասնապահությամբ, գյուղապետի խոսքով, եթե փոխհատուցում լինի նորից կավելացնի մանր եղջերավորների գլխաքանակը:

Ղուլունցը նշեց, որ իրավիճակը հանգիստ է, գյուղացիները շարունակում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարել, զբաղվել անասնապահությամբ, գյուղից արտագաղթ չկա այս պահին:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիները առևանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանին և նրա մոտ 300 ոչխարներին։ Մեկ օր անց բանակցությունների արդյունքում խաղաղապահներին են փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթևոսյանին, սակայն առևանգված ոչխարները մինչև այսօր շարունակում են մնալ ադրբեջանցիների մոտ։

Ադրբեջանցիները հերքում են, թե ոչխարներ են առեւանգել, մենք ապացույցներ ենք ներկայացրել. Դավիթ Ղուլունց

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ