News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անկարան եւ Բաքուն չեն կարող անտեսել Հայաստանի հարցում Մոսկվայի եւ Թեհրանի դիրքորոշումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը։

Նա հիշեցրեց իրանական կողմի դիրքորոշումը, որը դեմ է միջանցքի ստեղծմանը (այսպես կոչված Զանգեզուրի միջանցք- խմբ.)։

Ալիեւին ձեռնտու է խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին առաջին հերթին ներքին լսարանի, մասամբ նաեւ թուրք հանդիսատեսի համար։

«Այո, նա փորձում է հասնել դրան, բայց երկու ուժեղ եւ հզոր խաղացողներ տարածաշրջանում` ի դեմս Մոսկվայի եւ Թեհրանի, հակադրվում են:

Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարող անտեսել նրանց դիրքորոշումները։

Այս ամենը չի նշանակում, որ Ադրբեջանի կողմից գնդակոծությունն անմիջապես կդադարի»,-նշեց փորձագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ