News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Կոմունիստական ​​կուսակցության (PCF) սենատոր Լորանս Կոենի գլխավորությամբ 102 ֆրանսիացի պատգամավորներ Le Journal du Dimanche-ում հրապարակված հայտարարության մեջ դատապարտել են սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմական քաղաքականությունը։

Էրդողանն օգտվում է ուկրաինական հակամարտության վրա աշխարհի ուշադրությունից՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակումները սաստկացնելու համար, նշել են պատգամավորները:

«Էրդողանը գլոբալ զգացմունքների ստվերում ծրագրում է հերթական արյունարբու հարձակումը սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի դեմ»,- գրված է հայտարարության մեջ։

«Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» օպերացիան 2019 թվականին Սիրիայի հյուսիս-արեւելքում անհամար քաղաքացիական զոհերի, ավերածությունների եւ բարբարոսության գործողությունների պատճառ է դարձել՝ ուղղված քրդական հասարակական եւ քաղաքական հյուսվածքի ապակայունացմանը»,- գրված է հայտարարության մեջ`շեշտադրելով, որ թուրքական բանակի կողմից իրականացվող չարաշահումների դեմ արեւմտյան երկրներն այլեւս չպետք է աչք փակե։

Պատգամավորները կարծում են, որ Էրդողանն օգտագործում է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի մտահոգությունները՝ «քարտ բլանշ» ստանալու համար եւ կոչ են արել Արեւմուտքին՝ երաշխավորել քուրդ ակտիվիստների եւ Եվրոպայում տեղակայված կազմակերպությունների պաշտպանությունը։

Պատգամավորները պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից`Սիրիայի հյուսիսը ոչ թռիչքային գոտի հայտարարել եւ սիրիացի քրդերին միջազգային պաշտպանություն տրամադրել՝ հավելելով, որ Հյուսիսային եւ Արեւելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմը (Սիրիական Քուրդիստան) պետ է միջազգայնորեն ճանաչվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ