Սիրիայում, չնայած այդ երկրի նախագահ Բաշար Ասադի խոստումներին, օգոստոսի 19-ին ցուցարարների եւ կառավարական ուժերի միջեւ նոր բախումներ են տեղի ունեցել։
Կա ավելի քան 30 զոհ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Սիրիական իրավապաշտպան խմբերը հայտնում են Հոմս քաղաքում սպանվածների մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սիրիայի նախագահն օգոստոսի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել էր հակակառավարական ցույցերը ճնշելու նպատակով ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին։
Բան Կի Մունը կոչ էր արել դադարեցնել «ռազմական բոլոր գործողություններն ու ձերբակալությունները»։ Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահին կոչ էր արել պաշտոնաթող լինել։




























