News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Թուրքիան որոշել է դեսպան նշանակել Իսրայելում եւ վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները, հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Իսրայելում դեսպան նշանակելու որոշում է կայացվել, իսրայելական կողմից եւս դրական պատասխան է ստացվել այդ կապակցությամբ։ Շուտով մեր թեկնածությունը կներկայացվի պարոն նախագահին»,- ասել է նա մամուլի ասուլիսին։

Նա նաեւ հույս է հայտնել, որ այդ գործընթացը հաջող կլինի երկու կողմերի համար։

Ընդ որում, օգոստոսի սկզբին Անկարան դատապարտել էր Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ՝ «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Արշալույս» օպերացիայի շրջանակներում:

Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան 2010 թ. Թուրքիայից Գազայի հատված մեկնած Mavi Marmara նավի իսրայելական հատուկ ջոկատայինների գրավման հետ կապված միջադեպից հետո։ 2018 թ. մայիսին Անկարան առաջարկել էր Թուրքիայում Իսրայելի դեսպանին լքել երկիրը Գազայի հատվածում Իսրայելի հիմնադրման 70-ամյակի եւ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ բողոքի ցույցերից հետո։ Այդ ժամանակ բախումների հետեւանքով 59 պաղեստինցի զոհվեց, ավելի քան 2.7 հազար մարդ վնասվածքներ ստացավ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ