News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ լիարժեք դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը կօգնի ամրապնդել տնտեսական հարաբերությունները եւ բարեկամությունն իսրայելցի եւ թուրք ժողովուրդների միջեւ, հայտարարել է Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը։

«Ես ողջունում եմ Թուրքիայի հետ լիարժեք դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը, որը կարեւոր իրադարձություն է եւ կամրապնդի տնտեսական հարաբերությունները, փոխադարձ զբոսաշրջությունը եւ բարեկամությունն իսրայելցի եւ թուրք ժողովուրդների միջեւ։ Բարիդրացիական հարաբերությունները եւ մերձարեւելյան գործընկերության ոգին կարեւոր են բոլորիս համար»,- ասված է նախագահի հայտարարության մեջ:

Իր հերթին, վարչապետ Յաիր Լապիդն ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարեւոր է տարածաշրջանային կայունության համար եւ «կարեւոր տնտեսական նորություն է Իսրայելի քաղաքացիների համար»։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան որոշել է դեսպան նշանակել Իսրայելում եւ վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ