News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունական F-16 կործանիչներն Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի NEXUS ACE ուսումնական առաքելության ժամանակ հետապնդել են երկու թուրքական F-16 կործանիչներին: Այս մասին հայտնում է թուրքական Haber Turk հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում։

Նշվում է, որ սա Էգեյան ծովում երկրորդ նման միջադեպն է։ Թուրքական կողմը դրանց մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնական ապարատին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել օգոստոսի 23-ին և 24-ին։

Իր հերթին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 23-ին թուրքական կործանիչները Հունաստանի օդային տարածքի 78 խախտ են կատարել, ամեն անգամ նրանց որսալու համար հունական ռազմական ինքնաթիռներ են բարձրացվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ