News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Սասուն Մարգարյանը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղից էր, 1 տարի 7 ամսվա զինծառայող:

«Սասունը խելոք, համեստ, շնորհքով, նպատակներով լեցուն երեխա էր, իր ընտանիքի պարծանքը, շատ էին հպարտանում  նրանով: 1 տարի 7 ամսվա զինծառայող էր, լավ էր ծառայում, պատվոգրեր էր ստացել: Հայրը շատ հարգված մարդ է գյուղում, իրենք անասնապահությամբ են զբաղվում, իրենից փոքր եղբայր ունի։ Շատ էին սպասում, շատ էին հպարտանում Սասունով, շատ ցավալի բան ստացվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սասունի համագյուղացին:

Սեպտեմբերի 13-ի առավոտյան Սասունը զանգել է տուն, ասել է` ամեն ինչ նորմալ է, չանհանգստանան, զանգելուց մի քանի ժամ անց զոհվել է:

«Հայրն էլ մեկնել է որդու հետեւից, բայց արդեն որդին զոհված է եղել, չի կարողացել տեսնել: Սասունին հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը 2 օր առաջ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա
Նրա խոսքով, գյուղացիները տեղեկություն չունեն հոսանքազրկման պատճառի մասին, սակայն կարծում են, որ իրենց վրա հոգեբանորեն ազդելու միջոց է…
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում, չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում...
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Այս հարցումներն արտահայտում են ադրբեջանական պետական քաղաքականության ուղղությունները և սա, իրականում, ադրբեջանական իշխանության դիրքորշումն է...
Ծառ տնկելով ու ադրբեջանցիներին չտենալով թշնամուն հասցնելու են Երևան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցը որ երկու մասի բաժանեն, լեգիտի՞մ ա դառնալու սահմանը: Բա որ գալիս էին ընտրվելու, ինչի՞ չէին ասում, որ էս սահմանաը ոչ լեգիտիմ ա: Թող ասեին՝ կիրանցիներ, մեզ մի ընտրեք, դուք Ադրբեջանի քաղաքացի եք...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները…
Ամենաշատ