News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործող աղանդներից ամենավտանգավորը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն է։ Օգոստոսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց հայր Եսայի Արթենյանը՝ ավելացնելով, որ այդ կազմակերպությունը վտանգավոր է՝ հաշվի առնելով նրա ֆինանսական հնարավորությունները եւ կրոնական կազմակերպության շարքերում ազդեցիկ մարդկանց ներկայությունը։

«Իր գործունեությամբ, մարդկանց վրա ազդեցության մեթոդներով աղանդը ամենավտանգավորն է։ Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս նույնիսկ հետաքրքրությունից դրդված գոնե մեկ անգամ մասնակցել նրանց հավաքներին։ Նրանք օգտագործում են մարդու գիտակցականի եւ ենթագիտակցականի վրա ազդելու բոլոր հնարավոր նորագույն միջոցները»,-ասաց նա։

Եսայի քահանա Արթենյանի կարծիքով, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը ջանում է իր շարքերը ներգրավել հարուստ ընտանիքներին, իր ազդեցությունն է տարածում շոու բիզնես վրա։ Այս աղանդի հետեւորդների թիվը Հայասանում շուրջ 10 հազար է։

Նրա խոսքով, Հայաստանում գործող աղանդները բավական ագրեսիվ են տրամադրված։ Այս մասին վկայում է «Աստծո ձայն» ավետարանական եկեղեցու հոգեւոր հովվի դիմումն իր «եղբայրներին» եւ «քույրերին»՝ «իրենց համար դժվարին պայմաններում միավորվել Մայր աթոռ Էջմիածնի դեմ»։

«Կոչ անելով միավորվել Մայր աթոռ Էջմիածնի դեմ՝«Աստծո ձայն»  աղանդը կոչ է անում հանդես գալ հայ ժողովրդի դեմ, քանի որ Հայ առաքելական եկեղեցին եւ հայ ժողովուրդը մեկ միասնություն են»,- ասաց Եսայի քահանա Արթենյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ