News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Զենք ձեռք բերելու գործընթացը բավականին խնդրահարույց է, շատ մեծ խնդիրներ կան թե տեղափոխման, թե դաշնակիցներ գտնելու, նաեւ որակյալ զենք գտնելու առումներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Զենքի ձեռքբերման ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է իրականացվում եւ դաշնակիցներից, եւ այլ պետություններից: Իհարկե, խնդիրներ լինելու են զենքի ձեռք բերման հարցում, բայց այդ խնդիրները հերթով լուծելով գալիս ենք: Մի բան հստակ է, որ մեր բանակը պետք է մեջքն ուղղի: Մենք վերջին օրերին տեսանք, որ բանակը կատարեց իր առջեւ դրված խնդիրը, այսպիսի անհավասար պայմաններում մեր բանակը շատ լուրջ դիմադրություն ցույց տվեց եւ մեծ կորուստներ պատճառեց թշնամուն: Հրադադարի պահպանումը, թեեւ միջազգային լուրջ ճնշման, մեծ չափով կախված է հենց բանակի  գործողություններից: Ադրբեջանին միշտ զսպում է համարժեք հարվածը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե իշխանությունը Իրանի ետ չի համագործակցում թե քաղաքական, թե ռազմական տեսանկյունից, զենք չի գնում իրանից, Արմեն Խաչատրյանն ասաց. «Ես հմա չեմ ասի՝ Իրանի հետ ինչ բանակցություններ են գնում ինձ ֆորմատներով, ինչ ակնկալիքներ ունենք Իրանից:: Իրանը մեր բարեկամ ու հարեւան երկիրն է, որի հետ ունենք ռազմավարական կապեր եւ Իրանին անտեսել ուղղակի հնարավոր չէ: Հավատացած եղեք, որ բազմապիսի խնդիրների քննարկումներ Իրանի հետ իրականացվում են: Մենք շատ ենք կարեւորում մեր հարաբերություններն Իրանի հետ եւ այդ  ուղղությամբ աշխատանքեր կատարվում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ