News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս պահին Հունաստանի հետ քննարկելու բան չկա։ Նա հերթական անգամ Աթենքին մեղադրել է ստախոսության մեջ եւ սպառնալիքներ է հնչեցրել ԵՄ երկրի հասցեին՝ ելույթ ունենալով Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովում կայացած մամուլի ասուլիսում։

«Նրանք այնտեղ չեն, որտեղ պետք է լինեն: Նրանց ողջ քաղաքականությունը հիմնված է ստի վրա, նրանք անազնիվ են։ Մենք Հունաստանի հետ քննարկելու բան չունենք»,- ասել է նա։

Նրա խոսքով, Աթենքը «հասկացել է» Անկարայի ուղերձն այն մասին, թե «մենք կարող ենք հանկարծակի ժամանել մի գիշեր»։ «Թող սա լսի ոչ միայն Հունաստանը։ «Մենք կարող ենք մի օր գիշերը հանկարծ գալ», անկախ նրանից, թե որ երկիրը կհարձակվի մեզ վրա: Նրանք պետք է տեղյակ լինեն այս մասին»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն կհրավիրի Հունաստանին երկխոսության՝ համայնքային համերաշխության պատրվակով նրա անօրինական նախաձեռնություններին աջակցելու փոխարեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ