News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Աղդամում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը հաստատվել է նոյեմբերի 1-ին՝ խորհրդարանի լիագումար նիստում։ Այսպիսով, 2022 թվականի նոյեմբերի 17-ից օկուպացված Աղդամում թուրքական ռազմական առաքելության ժամկետը կերկարաձգվի եւս մեկ տարով։ Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը, որտեղ տեղակայված է թուրքական զինուժը, «հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը», ասվում է փաստաթղթում։ «Միասնական կենտրոնում թուրք զինվորականների առաքելության շարունակությունն անհրաժեշտ է տարածաշրջանում Թուրքիայի արդյունավետ եւ կառուցողական դերակատարության համար եւ բխում է նրա ազգային շահերից», հայտնում է Anadolu-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ