News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը «Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխության («Asia Pacific Screen Award») «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցել է 5 ֆիլմ: Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսն Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկարին» համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ  ընտրվում և մրցանակի են արժանանում լավագույն ֆիլմերը:

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած դեռատի աղջիկը զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» աջակցությամբ փրկություն է գտնում ԱՄՆ-ում։ Ֆիլմում վերականգնվել և օգտագործվել են 1919 թվականին Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից հատվածներ, որտեղ Արշալույսը մարմնավորում է ինքն իրեն՝ նպատակ ունենալով ֆիլմի հասույթն ուղղել ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների փրկությանը: Ֆիլմը դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» բարեգործական արշավի հիմնաքարը, որը, ընդհանուր առմամբ, հավաքում է ավելի քան 116 մլն դոլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր խնամք են ստանում։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, միևնույն ժամանակ՝ փոխանցում է ժամանակի ընդհանուր նկարագիրը: Այն հերոսուհու երկու եզակի վավերագրական հարցազրույցների, «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությունն է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղ արտադրություն է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Կինոնկարը աջակցություն է ստացել  նաև Եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ «Եվրիմաժից» (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող)։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: Ռեժիսորը և սցենարի հեղինակը Իննա Սահակյանն է. պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Զաքարյանը
Նրա ստեղծագործական ձեռագրին են պատկանում բազմաթիվ ճանաչված ու սիրելի...
Հայաստանում կանցկացվի Ճապոնական կինոյի 16-րդ փառատոնը
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից հայտնում են, որ փառատոնը կբացվի փետրվարի 22-ին․․․
Մահացել է իսպանացի հայտնի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան
Ռեժիսորի հայտնի ֆիլմերից են «Որսը», «Էլիզ, իմ կյանք», «Կախարդական սեր»․․․
Հայկական երեք ֆիլմեր կցուցադրվեն Նանտի միջազգային կինոփառատոնում
Փետրվարի 7-12-ը Ֆրանսիայում կայանալիք Նանտի միջազգային կինոփառատոնի...
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին»  կինոարտադրության հարթակին
WEMW «Focus 2023»-ի շրջանակում հունվարի 24-ին տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որտեղ մասնակից երկրները ներկայացրել են իրենց կառույցները...
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովին
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ