Հայ ազգային կոգրեսի երիտասարդները այսօր` սեպտեմբերի 5-ի երեկոյան երթ են անցկացրել` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ, օգոստոսի 9-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի:

Երթը մեկնարկել է կոնգրեսի` Կորյունի փողոցում գտնվող գրասենյակից, անցել Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա - Ազատության հրապարակ երթուղով:

Երթի մասնակիցները վանկարկել են «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին»,  «Ազատ անկախ Հայաստան», նաեւ անցորդներին իրազեկել են սեպտեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքի մասին: Երթի մասնակիցները հայտնեցին, որ Առաքելյանը ձերբակալվել է բացառապես իր քաղաքական հայացքների համար:

Նշենք, որ Տիգրան Առաքելյանը մեկն է ՀԱԿ 9 ակտիվիստներից, որ ձերբակալվել եւ բերման էին ենթարկվել Կենտրոնի ոստիկանական բաժին: Նրանց դաժան ծեծի էին ենթարկել, ապա մեղադրել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը դատարանը չէր փոխել, իսկ մյուս ակտիվիստների նկատմամբ կիրառվել է քաղաքից չբացայակելու փոփոխությունը: ՀԱԿ-ը առկախել է բանակցությունները կոալիցիայի հետ` նշելով, որ քանի անազատության մեջ է Առաքելյանը, իրենք հրաժարվում են երկխոսել: