News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ հնչեցրել է «խաղաղության» թուրքական ընկալումը։

«Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին ցանկացած սպառնալիք կամ սադրանք՝ անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրներին»-ասել է նա՝ դիմելով թուրք-ադրբեջանական «Եղբայրական բռունցք» զորավարժությունների մասնակիցներին, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Աքարն անուղղակիորեն հաստատել է Անկարայի մասնակցությունը Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ «Միջազգային հանրությունը ականատես եղավ մեր միասնականությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, որի արդյունքում հայկական բազմամյա օկուպացիայից ազատագրվեցին Ադրբեջանի պատմական հողերը: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Նա կոչ է արել փակել տարածաշրջանում հակասությունների եւ ատելության էջը, սկսել ընդհանուր ապագա կառուցել միջազգային իրավունքի նորմերի հարգման հիման վրա: «Անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,-ասել է նա եւ նշել Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կարեւորությունը։

Փաստացի Աքարը խաղաղության կոչ անելու քողի տակ հերթական սպառնալիքն է հնչեցնում Հայաստանի հասցեին՝ «Եթե չտրամադրեք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք «Եղբայրական բռունցքը»»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի սահմանին ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կսրի առկա հակասությունները․ ՌԴ ԱԳՆ
Ֆիքսում ենք, որ Երեւանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի․․․
ԵՄ-ի դիտորդները կնպաստեն Ադրբեջանի հետ սահմանին կայունության հաստատմանը. Նավոյան
Նա կոչ արեց այս հարցը չհակադրել գոյություն ունեցող ռուսական ջանքերին ու մեխանիզմներին՝ հույս հայտնելով...
Հայաստանում արմատավորվել է այն կարծիքը, որ ՌԴ-ն  գործող իշխանության անձեռնմխելիության երաշխավորն է. քաղտեխնոլոգ
Հակոբյանը կարծում է, որ որոշակի պայմաններում Ռուսաստանին կարող են դուրս մղել տարածաշրջանից...
Ռուս փորձագետները գնահատել են Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու հավանականությունը
Կովկասից Ռուսաստանի դուրսմղումը հնարավոր է, բայց ես չեմ կարծում, որ այդ հավանականությունը մեծ է...
ԵՄ տեխնիկական խմբի հետ ենք հանդիպել. Քննարկել ենք, թե որ մարզում են տեղակայվելու դիտորդական խմբերը.Գեղարքունիքի մարզպետ
Մեր մարզում էլ են լինելու, պարեկային ծառայություն են իրականացնելու․․․
Ավելի կոշտ դիրքորոշմանն անցնելը թույլ կտա լուծել Հայաստանի անվտանգության բարդ հարցերը. ռուս փորձագետ
Պետք է լավ հասկանանք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը եւ Բրյուսելի շահերը միշտ չէ, որ համընկնում են...
Ամենաշատ