News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Պաշտպանության ազգային համալսարանի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Հեյդար Փիրիեւը Անկարայում Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի եւ Գլխավոր շտաբի երկրորդ պետ, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվի եւ Անկարայի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։

«Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են կատարել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ այն թեմաների մասին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- նշվել է հաղորդագրությունում։

Փիրիեւը գլխավորում է ադրբեջանական պատվիրակությունը, որն Անկարա է մեկնել՝ մասնակցելու ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 14-րդ նիստին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ