Բաքվում երիտասարդ աղջիկը վրաերթի է ենթարկել երեք անցորդների:
Ինչպես Trend-ին հայտնել են Սուրախանի շրջանի դատախազությունից, վրաերթը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 8-ին, ժամը 12:30-ին` Մարդաքան ավանում:
19-ամյա Մադինա Մութալիբովան, Lexus ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երեք հետիոտնների, որի հետեւանքով բոլոր երեքն էլ մահացել են (մեկ տղամարդ, մեկ կին եւ մեկ երեխա): Նրանց ինքնությունը դեռ չի ճշտվել:
Վրաերթ կատարող Մադինան Մութալիբովան Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի կրտսեր որդու` Զաուր Մութալիբովի դուստրն է: Այս մասին Trend-ին հայտնել է իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն հաստատել է, որ Մադինան Այազ Մութալիբովի թոռնուհին է: Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել հետիոտնի անցումի մոտ:


























