Հայտնի է հաջորդ տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ի տուրփաթեթի նախնական գինը օտարերկրյա քաղաքացիների համար:

Ինչպես հաղորդել է APA-Economics-ը, վկայակոչելով Ադրբեջանի զբոսաշրջության միությանը, տուրփաթեթի նվազագույն գինը 1200 մանաթ է (1 100 եվրո կամ 1 600 դոլար): Դա ներառում է իր մեջ ավիատոմսերը, երեքաստղանի հյուրանոցում մնալը, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու տոմսերը, այդ թվում` երկու կիսաեզրափակիչները եւ եզրափակիչը: Եթե զբոսաշրջիկները ընտրեն ավելի բարձրակարգ հյուրանոցներ, ապա տուրփաթեթը ավելի թանկ կլինի:

Այնուամենայնիվ, դա տուրփաթեթի նախնական արժեքն է, քանի որ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ մրցույթների տոմսերի գները դեռ սահմանված չեն:

Նշենք, որ Գերմանիայում անցյալ տարի տոմսերի արժեքը 300 եվրո էր, իսկ տուրփաթեթինը` 1100 եվրո:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012-ը» կկայանա Բաքվում 2012թ մայիսի 22-26-ին: Հայաստանի մասնակցությունը մրցույթին առայժմ հարցականի տակ է: