News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե ​​երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, ապա այս տրամաբանությամբ Փաշինյանը նույնպես պետք է հեռացվի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Այս մասին հունվարի 19-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Սա սխալ  եւ ոչ նորմալ երեւույթ է: Կադրերի հետ այդպես չեն վարվում: Գիտեք որքա՞ն է պետք անցնել կորպուսի հրամանատար դառնալու համար։ Դասակ, վաշտ, գումարտակ, դիվիզիա։

Այո, արտակարգ դեպք է տեղի ունեցել, բայց ինչո՞ւ պետք է կորպուսի հրամանատարին հեռացնեն։ Հայաստանում այսօր դա արվում է հենց այնպես։ Նոյեմբերյանի ուղղությամբ մի լավ զինվորական գեներալ Սարգսյան կար, իսկ  նրան պատերազմից  առաջ ազատեցին պաշտոնից։ Մի՞թե կարելի է այդպես անել։

Չէ որ այդպիսով խաթարվում է մարտունակությունը, ոչնչացվում է գեներալի հեղինակությունը, իսկ սա գրեթե պարտություն է։ Չի կարելի այդպես կադրերը ցրիվ տալ: Գեներալները պետք է հեղինակություն լինեն։ Պատասխանատվությունը պետք է կրեն անմիջականորեն այդ զորամասի պետը, թիկունքի պետը, գումարտակի, վաշտի հրամանատարը»,- նշեց գեներալը։

Նա  խորին ցավակցություն հայտնեց զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորական։

 Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ