News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իտալական Տրիեստե քաղաքում անցկացվել է ամենամյա «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» (WHEN EAST MEETS WEST) կինոարտադրության հարթակը:

ԿԳՄՍ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2023 թվականին պաշտոնական հրավերով այդ հարթակին մասնակցել են հայ կինոգործիչները, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը, միջազգային բաժնի ղեկավար Նաիրա Գևորգյանը, ինչպես նաև վեց հայ  կինոարտադրողներ:

WEMW-ի  ամենամյա կինոհարթակը կազմակերպվել է Տրիեստեի 34-րդ միջազգային  կինոփառատոնի օրերին (հունվարի 21-28-ը)։ Այս տարի WEMW-ի դիտակետում (Focus 2023) եղել են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Իսպանիան, Պորտուգալիան, Լատինական Ամերիկան և այլ երկրներ: WEMW-ը միավորում է շուրջ 40 երկրի ավելի քան 500 մասնագետի։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը WEMW-ի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրենի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) կինոկենտրոնի տնօրենի, Թեսալոնիկի միջազգային կինոփառատոնի համակարգողի, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ:  Քննարկվել են Հայ կինոյի 100-ամյակի և 2024 թվականին Ս. Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող  հարցեր։

WEMW «Focus 2023»-ի շրջանակում հունվարի 24-ին տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որտեղ մասնակից երկրները ներկայացրել են իրենց կառույցները, համատեղ արտադրության ռազմավարությունները և միջազգային համագործակցության հիմնական առաջնահերթությունները:  Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ելույթ է ունեցել ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռազմավարությունը Հայաստանի մասնակցությամբ եվրոպական համատեղ արտադրությունների ֆինանսավորման գործում» թեմայով:

Տեղեկացնենք, որ Տրիեստեի 34-րդ միջազգային  փառատոնի շրջանակում հունվարի 25-ին տեղի է ունեցել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը։ Բացի դրանից՝ «WEMW Focus 2023»-ի ներկայացմանը մասնակցած ռեժիսոր Իննա Սահակյանը «Բարս մեդիա» ընկերության «Շեքսպիրի մեղքերը» (պետական աջակցության) նախագծի համար ստացել է նաև Բեռլինի  կինոշուկայի մասնակցության անվճար հավատարմագրում:

Նշենք, որ «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» կինոարտադրության հեղինակավոր հարթակին մասնակցությունը միտված է  կինոկենտրոնի միջազգային կապերի և գործունեության ամրապնդմանը, ինչն էլ կնպաստի հայկական կինոժառանգության, դասական և ժամանակակից ֆիլմերի տարածմանն ու հանրայնացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ