News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խնդիրները, որ մեզ սկսել են հետապնդել, սկսվել են 2018-ի գունավոր հեղափոխությունից հետո, եւ այդ խնդիրները շատ նման են այն բոլոր խնդիրներին, որտեղ տեղի են ունեցել այն երկրներում, որտեղ եղել են գունավոր հեղափոխություններ: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, մամուլի  ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ վարչւթյան անդամ Գագիկ Մինասյանը:

«Այստեղ հիմնական շահառուները Ադրբեջանն ու Թուրքիան են, բնավ պատահական չէ, որ հենց թուրք-ադրբեջանական փողերով այս թուրք-ադրբեջանական գործակալների ոհմակը եկավ իշխանության եւ հետուղականորեն իօրականացրեց քայլեր՝ կործանելով բանակցային գործընթացը, որը առնվազն 10 տարի իրականացնում էինք եռանախագահողների միջնորդությամբ, մադրիդյան սկզբունքների հիման վրա: Դա մեզ բերում էր այն հանգրվանին, որ այլեւս Արցախը պետք է դուրս լիներ Ադրբեջանի վերահսկողությունից, իրացներ իր ինքնորոշման իրավունքը:

Ի՞նչ արեց Փաշինյանը, ինքը բանակցությունները սկսեց իր սեփական նոր կետից, նա ըստ էության, չեղարկեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների իրականացման գործընթացը, հրաժարվեց մադրիդյան սկզբունքներից, առաջարկեց մյունխենյան սկզբունքները, որտեղ ինքնորոշման սկզբունքն այլեւս գերխնդիր չէր: Ինքը ջուրը լցրեց այն ամբողջ աշխատանքը, որը եռանախագահող երկրները իրականացնում էին այդ խնդրի կարգավորման համար»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Երկրորդ կարեւոր հանգրվանը, ըստ նրա, Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումն էր, նաեւ այն, որ հնրավոր բոլոր միջոցներով թուլացրեց Հայաստանի զինված ուժերը. «Ինքը փոխեց ՊԲ-ի բոլոր շրջանների ղեկավարներին, բերեց նոր մարդկանց, որոնք այդքան խորամուխ չէին պաշտպանական հնարավորություններին, տարածքի առանձնահատկություններին: Ի դեպ, այդպես էլ մինչեւ պատերազմը Արցախում որեւէ զորավարժություն չիրականացվեց, այն դեպքում, երբ Ադրբեջանը մեկը մեկի հետեւից զորավարժություններ էր իրականացնում: Ակնհայտ է, որ սա կարող է լինել միայն միտում:

Հաջորդը, նա փոխեց սպառազինությունների թարմացման պլանը, փոխանակ ՀՕՊ-ի եւ անօդաչու սարքերի նոր ձեռքբերումներ իրականացնի, հանեց այդ կետերը եւ գնեց ՍՈՒ-երը, որոնք որեւէ նշանակություն չունեցան պատերազմական գործողությունների ընթացքում: Սա եւս միտում էր:

Հաջորդը, ինքը դադարեց խոսել Ալիեւի հետ միջնորդների միջոցով, սկսեց ուղիղ հաղորդակցվել»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը:

Նա հայտարարեց, որ 2018-ին Հայաստանում իշխանության է եկել հենց 5-րդ շարասյունը, որը թուրք-ադրբեջանական փողերով եկավ ու զավթեց Հայաստանում իշխանությունը. «Այդ 5-րդ շարասյան պարագլխի անունն էր Փաշինյան Նիկոլ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ