News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախն ամբողջությամբ խեղդելու փորձերն ուղեկցվում են միջազգային հանրության լիակատար անգործությամբ։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական-ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում Ադրբեջանի առաջխաղացման փորձերը։

«Ադրբեջանը նոր փորձեր է ձեռնարկում, որպեսզի Արցախի բնակչությանը հերթական անգամ շոկի ենթարկի, անտանելի պայմաններ ստեղծի։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է՝ հարված Արցախին եւ հերթական հարվածը ՌԽԿ-ին։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ռուսաստանը եւ միջազգային հանրությունը համարժեք քայլեր անեն, թեկուզ քաղաքական առումով։ Ադրբեջանի գործողությունները իրավունքի բոլոր հնարավոր նորմերի բացահայտ խախտում են»,- ասել է Բաբայանը։

Նա ընդգծել է, որ այս ամենի ֆոնին տեղի է ունենում հերթական «մեղրամիսը եվրոպական որոշ երկրների եւ Ադրբեջանի միջեւ։ «Սա այն դեպքում, երբ Արցախում փաստացի ցեղասպանություն է իրականացվում։ Այդ եվրոպական երկրները բարոյական արժեքները վերածել են գնի, սա է ներկայումս քաղաքակիրթ աշխարհի ամենամեծ խնդիրը։ Այն միշտ եղել է, բայց հիմա հասել է ծայրահեղ աստիճանի»,- եզրափակել է Արցախի նախագահի խորհրդականը։

Ինչպես արդեն հաղորդվել էր, անցյալ շաբաթ օրվանից Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է առաջխաղացում կատարել այս հատվածում՝ կտրելու ոչ միայն խճուղին, այլեւ Լաչինի միջանցքի բոլոր հողային ճանապարհները, որոնք կապում են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ։

Մարիամ Լեւինա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ամենաշատ