News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի գրունտային հատվածը մոտ 20-25 օր առաջ էր արդեն պատրաստ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՏԿԵ նխարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

«Դրանից հետո իրականացվել է առաջին շերտի ասֆալտապատում: Մենք նույնիսկ այս պահին տեղեր ունենք, որ արդեն երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքներն են սկսվել: Ապրիլի 1-ից այն արդեն բաց կլինի երթեւեկության համար, իսկ ամբողջությամբ, եռաշերտ ասֆալտապատված եւ ճանապարհային նշաններով կահավորված կլինի արդեն ամռանը: Այսինքն ընթացքում կարվի, մինչեւ ամառ կավարտվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստում բվարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ինչպես տեղյակ եք՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի ու  ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող   ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ  երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Նախօրեին մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանի այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»:

Նա նաեւ հավաստիացրել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, միակ տարբերությունն այն է, որ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց  փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը. «Առաջարկել ենք Ադրբեջանին, որ նույնը իրենց կողմից տեղի ունենա: Հույս ունեմ, որ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»,- ասել էր վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ...
Հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ. Մհեր Գրիգորյան․ «Առկա»
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցվածքից կարելի է հասկանալ, որ դրանք առանձին կետեր են․․․
Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա
«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն․․․
Վերին Լարսի անցակետը կընդլայնվի. ինչ է խոստանում Հայաստանին ԵԱԶԲ ծավալուն նախագիծը. Sputnik Արմենիա
Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամը մտադիր է դրամաշնորհ հատկացնել ռուս-վրացական սահմանին գտնվող…
Ավարտվել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները
Դա հիմք կհանդիսանա համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համար Կամուրջը շահագործման ընդունելիս…
Նոր ենթակառուցվածքային ուղիները ձեռնտու են Հարավային Կովկասի բոլոր պետություններին. Միշուստին
Մենք համակարգված աշխատում ենք Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապեր...
Ամենաշատ